Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Ադրբեջանն անցակետ է տեղադրում ՀՀ-ն Արցախին կապող կարևոր հանգույցում». Տ. Աբրահամյան

«Ադրբեջանն անցակետ է տեղադրում ՀՀ-ն Արցախին կապող կարևոր հանգույցում». Տ. Աբրահամյան
287
Կիրակի, 23 ապրիլի, 2023 թ., 15:30

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանն Արցախին կապող ճանապարհը փակել են հսկիչ անձնագրային կետ տեղակայելու համար:
Սա նշանակում է, որ Ադրբեջանը ուժի կիրառմամբ իրականացնում է բազմիցս հնչեցրած սպառնալիքը՝ անցակետ է տեղադրում ՀՀ-ն Արցախին կապող կարևոր հանգույցում:
Ողջ գործընթացն Ադրբեջանն իրականացնում է ուժեղացված ուժերով՝ հիմնականում ներքին զորքերի ներգրավմամբ:
Պարզ ասած, Ադրբեջանը պատրաստվում է ՀՀ-ից Արցախ ու հակառակը երթևեկությունը վերցնել իր վերահսկողության տակ՝ համապատասխան ստուգումներով և ռեժիմով:
«Ադրբեջանական բնապահպանների» աշխատանքը Շուշիի հատվածում ավարտվում է՝ անցակետի առկայության դեպքում նրանց անելիքն անիմաստ է:
Արցախի գործընթացը մտնում է առավել ծանր փուլ՝ անկանխատեսելի հետևանքներով:
Իսկ ի՞նչ կանի ՀՀ իշխանությունը՝ կմեծացնի ուժային-թիկնապահական կազմը, ասֆալտի ծավալը, մի քանի հազարով թոշակները ու կբարձրացնի բոլոր այն գրչակների փողերը, ովքեր ստիպված պետք է ողջունեն իշխանության հանցավոր անգործությունն ու երկիրն այս կետին հասցնելը»:

տեսանյութը՝ Բելլա Լաերտովնայի