Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Մուրմանսկի մարզում ՄիԳ-31 կործանիչ է կործանվել

Մուրմանսկի մարզում ՄիԳ-31 կործանիչ է կործանվել
652
Չորեքշաբթի, 26 ապրիլի, 2023 թ., 19:18

Մուրմանսկի մարզում ՄիԳ-31 կործանիչ-կալանիչ է կործանվել, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Ավիաաղետը տեղի է ունեցել այսօր պլանային ուսումնական թռիչքի ժամանակ։
«Ինքնաթիռն ընկել է ամայի վայրում, երկու օդաչուներն էլ կատապուլտվել են»,- հայտնել են նախարարությունից։
Օդաչուներին արագ տարհանել են որոնողափրկարարական ուղղաթիռով։ Անձնակազմի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։