Կրակոցներ՝ Գյումրիում
![]() 1007 Ուրբաթ, 28 ապրիլի, 2023 թ., 11:36 Այսօր՝ ապրիլի 28-ին, կրակոցներ են հնչել Շիրակի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքում, դեպի Բուլվարային թաղամաս տանող ճանապարհին, Մենդելեևի 1 հասցեում կրակոցներ են հնչել։ Ինչպես հայտնում է Գ. Շամշյանը, նշված վայրում ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված մոտ 15 պարկուճներ, տաղավարի երկաթյա և ապակյա հատվածների վրա կրակոցի հետքեր։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք կրակոցի հետքերով տուժած քաղաքացիներ կան, թե ոչ, և ձեռնարկում են հետախուզական ու քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները, կատարողի կամ կատարողների ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
286Երեկ, 17:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
182Երեկ, 12:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
194Երեկ, 11:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
485Երեկ, 09:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
422Երեկ, 09:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
53419.04.2026, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
50719.04.2026, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
37619.04.2026, 14:42
