Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Արևմուտքը մանրամասն գիտի, թե Ռուսաստանն ինչ լծակներ ունի Հայաստանի վրա». Վահե Գևորգյան

«Արևմուտքը մանրամասն գիտի, թե Ռուսաստանն ինչ լծակներ ունի Հայաստանի վրա». Վահե Գևորգյան
238
Չորեքշաբթի, 10 մայիսի, 2023 թ., 20:12

Երևանի ավագանու անդամ Վահե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի հատ մանիպուլյացիա ա պտտվում, ըստ որի՝ Արևմուտքը մեզ ոչ մի բանով չի օգնում, կամ միայն հորդորում ա, որովհետև Հայաստանը Ռուսաստանից պոկ չի գալիս, ՀԱՊԿ-ի մեջ ա և այլն։ Ի տարբերություն նման արդարացումներ փնտրող մարդկանց, Արևմուտքը մանրամասն գիտի, թե Հայաստանն ի՞նչ կարա անի ու ի՞նչ չի կարա, Ռուսաստանն ի՞նչ լծակներ ունի Հայաստանի վրա, Հայաստանի քայլերն ինչո՞վ են պայմանավորված։ Էս ամեն ինչն Արևմուտքը շատ լավ գիտի, շատ ու շատ հարցերին ըմբռնումով ա մոտենում, հասկանում ա՝ ինչ ա կատարվում, իսկ թե ինչի «մեր կողմից չեն» կամ չեն օգնում միջանցքի ու մնացած հարցերում, դա ոչ մի կապ չունի Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների հետ։ Ավելի շատ կապ ունի՝ Արեմուտքի ու Ադրբեջանի հարաբերությունների հետ, Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերություններն Իրանի հետ, առևտրային հարաբերություններ, ու նման շահադիտական հարցերի»։

Աղբյուրը`   Վահե Գևորգյան