Պակիստանի զորքերը մտել են մայրաքաղաք

Շարունակվող անկարգությունների պատճառով Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ են մտել ազգային զինված ուժերի որոշ ստորաբաժանումներ։ Պակիստանի բանակը ոստիկանական զորքերի հետ համատեղ ջանքեր են գործադրում հասարակական կարգը վերականգնելու համար։ Միևնույն ժամանակ, ցուցարարները, ըստ տեղի իրավապահների, այրել են ոստիկանական բաժանմունք և մի քանի ավտոմեքենա, անկանոն կրակ են բացել:
Պակիստանում անկարգություններ են սկսվել այն բանից հետո, երբ երկրի նախկին վարչապետ Իմրան Խանը ձերբակալվել է կոռուպցիայի մեղադրանքով: Քաղաքական գործիչը հերքել է այս մեղադրանքները՝ դրանք անվանելով կեղծ, իսկ իր կողմնակիցներին կոչ է արել «գալ պայքարել իրենց իրավունքների համար»։ Պակիստանի մի քանի քաղաքներում հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ, որտեղ բռնկվել են բողոքի ցույցեր, որոնք վերաճել են իրավապահ մարմինների հետ բախումների։
Պակիստանում սահմանափակվել է ինտերնետի տարբեր ծառայությունների հասանելիությունը, իսկ հեռահաղորդակցության բոլոր ընկերություններին կարգադրվել է դադարեցնել իրենց ծառայությունները երկրի բոլոր խոշոր քաղաքներում:

«90-ականներ վերադարձը գրեթե երաշխավորված է». Դերենիկ Մալխասյան
8002:06
«Հանրային տիրույթում աղավաղվում է մեր լեզուն». Խաչիկ Աբաջյան
93Երեկ, 23:42
«Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարը Նիկոլ Փաշինյանին սպառնում է, որ «այդ այծն» այլևս չլողա «իրենց Գյոյչայում»». Մհեր Հակոբյան
103Երեկ, 23:24
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց
100Երեկ, 22:48
Պուտինը Ашан-ի և Nestlé-ի ակտիվները փոխանցում է ժամանակավոր կառավարման
167Երեկ, 22:31
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են TRIPP նախագծի իրագործման ընթացքին վերաբերող հարցեր
81Երեկ, 22:24
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
151Երեկ, 22:18
Կրկնակի վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է
97Երեկ, 22:00