Նվաճված Հայաստանի նվերը՝ Լիոն քաղաքի թանգարանում

Ֆրանսիայի հնագույն քաղաքներից մեկի՝ Լիոնի պատմական հատվածում է գտնվում «Լուգդունում» հնագիտական թանգարանը, որը նվիրված է Լիոնի գալո-հռոմեական անցյալին։ Թանգարանի՝ մի քանի տասնյակ հազարին հասնող ցուցանմուշների մեջ հայ այցելուներին հատկապես կհետաքրքիր ցուցափեղկերից մեկում ցուցադրվող կավե խեցանոթի մի կտոր, որի վրա պարզորոշ ընթերցվում է «ARMENIA» անվանումը։ Ծանոթագրությունից իմանում ենք, որ այս խեցանոթը եղել է նվաճված Հայաստանի նվերը Մարկուս Ավրելիուս և Լուցիուս Վերուս կայսրերին՝ մ․թ․ 163 թվականին։
Պատմությունից հայտնի է, որ մ․թ․ 162-166 թվականներին հռոմեա-պարթևական պատերազմում Հռոմը հաղթել է պարթևներին, որից հետո 166 թվին կնքված պայմանագրով Հռոմեկան կայսրությանն է անցել Միջագետքի արևմտյան մասը, Հայաստանը ճանաչվել է անկախ, որտեղ, սակայն, թագավորելու էին Հռոմի կողմից նշանակված դրածոները, և Հայոց արքա է թագադրվել Տիգրան 5-րդ Սոհեմոսը։
Այդ ժամանակաշրջանում Հռոմի համատեղ գահակալներն էին Մարկուս Ավրելիուսը և Լիցիուս Վերուսը։ Հետաքրքիր է, որ Լիցիուս Վերուսը ստացել է նաև Արմենակուս անվանումը այն բանից հետո, երբ նվաճել է Հայաստանը։


Յուրի Պետրոսյանի 85-ամյակին նվիրված հետահայաց ցուցահանդեսը ներկայացնում է արվեստագետի ստեղծագործական ուղու տարբեր փուլերը (լուսանկար)
34415.11.2026, 23:54
«Հնագույն Հայաստան»․ Ակրոպոլիսի թանգարանում կներկայացվի Հայաստանի հազարամյակների պատմությունն ու մշակույթը
34915.11.2026, 20:54
«17-րդ դարի վերջին ի հայտ եկավ սրի (թրի) առաջին նշանակալի ձևափոխված տարբերակը»․ Սուքիաս Թորոսյան
47814.11.2026, 16:12
«Սամվել Կարապետյանի նոր քրեական վարույթով 91 քննիչ է ներգրավվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
56413.11.2026, 21:12
Մահացել է Նորայր Մեհրաբյանը
47113.11.2026, 13:54
ԱՄՆ-ում աճուրդի կհանվի Այվազովսկու՝ նախկինում անհայտ կտավը (լուսանկար)
130412.11.2026, 00:13
Ադրբեջանը զայրացել է, որ Երևանի Կապույտ մզկիթի հանդիսությունների սրահը Չարենցի անունով է անվանակոչվել
59711.11.2026, 21:12
Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
75810.11.2026, 00:30