Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Սոթքի ուղղությունն Ադրբեջանին հետաքրքիր է և՛  հանքի, և՛ դիրքային առումով». Տ. Աբրահամյան

«Սոթքի ուղղությունն Ադրբեջանին հետաքրքիր է և՛  հանքի, և՛ դիրքային առումով». Տ. Աբրահամյան
222
Հինգշաբթի, 11 մայիսի, 2023 թ., 11:48

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գրառումը. «Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով արդեն մեկ ամիս է Սոթքի հանքը չի աշխատում: Ադրբեջանցիներն ամեն ինչ արել են հանքի աշխատանքներին խոչընդոտելու համար:
Նշեմ, որ մարտական դիրքերի մի մասն անցնում է հենց հանքի տարածքով, տեղում դիրքեր ունեն և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերը:
Սոթքի ուղղությունն Ադրբեջանին հետաքրքիր է և՛ կոնկրետ հանքի, և՛ դիրքային առումով. ադրբեջանական արկածախնդրությունը այս ու հետագա փուլերում պետք է կանխել»: