«Պատասխանատվության ենթարկեք Ադրբեջանին». Թովմասյանը՝ միջազգային կառույցներին

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դեռ 2023 թվականի մարտի 15-ին միջազգային կառույցներին ահազանգել էի, որ Հայաստանում շփման գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական զինուժի, ծանր տեխնիկայի տեղաշարժ․ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար է անգամ այն տեսանելի:
Բացի այդ, Ադրբեջանի հնարավոր ռազմական ագրեսիայի մասին ահազանագել էի նաև ապրիլի 25-29-ին Բրյուսել կատարած այցիս ժամանակ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության պաշտոնյաների, Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչների հետ պաշտոնական հանդիպումներում։
Ցավոք միջազգային կառույցները, չնայած իրենց բոլոր մտահոգություններին, չկիրառեցին գործնական քայլեր՝ կանխելու Ադրբեջանի նոր ագրեսիան, որի հետևանքով արդեն ունենք 4 վիրավոր, կոպիտ ոտնահարվել են ՀՀ սահմանամերձ բնակիչների կյանքի և մյուս հիմնարար իրավունքները, և, առհասարակ, միջազգային իրավունքը։
Հրատապ գրություններ եմ ուղարկում միջազգային բոլոր գործընկերներիս՝ ահազանգելով, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները այսօր հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Պահանջում եմ հրատապ արձագանքել, կիրառել պատժամիջոցներ, պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հերթական ռազմական ագրեսիայի համար»:

«Որևէ տարածքի նկատմամբ փաստացի վերահսկողությունը չի կարող փոխել այնտեղ գտնվող մշակութային ժառանգության ազգային, պատմական ինքնությունը». ԱԺԲ
3502:06
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելի նկատմամբ
11500:18
«Իրանը Օմանում կայանալիք հանդիպման ժամանակ կներկայացնի Հորմուզի նեղուցով անցնող նոր երթուղի». Արաղչի
156Երեկ, 21:18
«Թրամփը մեծացնում է Կոնգրեսի ընտրություններում ընտրողների մասնակցության մակարդակը». #CBS
160Երեկ, 20:18
«Թրամփը դա քննարկել է հենց Պուտինի հետ՝ Ուիտկոֆֆի ու Քուշների միջոցով». Հակոբ Բադալյան
108Երեկ, 19:06
«Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրության վրա հարձակումները». Թրամփ
195Երեկ, 18:18
«Չնայած սահմանին զինադադարին՝ հայ-ադրբեջանական հակամարտությունն ամբողջովին չի ավարտվել»․ Դավիթ Պետրոսյան
104Երեկ, 16:24
«Իշխանությունները ոչ մի տեսանելի և արդյունավետ քայլ չեն իրականացրել Հայաստանի տարածքն ասկյարներից մաքրելու ուղղությամբ»․ Արթուր Խաչատրյան
95Երեկ, 16:12