Ռուսաստանում ուղղաթիռներ ու ինքնաթիռներ են կործանվել. կան զոհեր
![]() 692 Շաբաթ, 13 մայիսի, 2023 թ., 18:24 Լրատվամիջոցներում և սոցցանցերում տեղեկություններ են շրջանառվում, որ շաբաթ օրը Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի շրջանում երկու Մի-8 ուղղաթիռ և երկու մարտական ինքնաթիռ՝ Սու-34 և Սու-25 են կործանվել։ Միայն երկու ինքնաթիռի անկման ապացույց կա՝ Մի-8 ուղղաթիռը Կլինցի քաղաքում և Սու-34 ինքնաթիռը Ուկրաինայի սահմանի մոտ։ Կլինցիում ուղղաթիռի կործանումը հաստատել են շրջանային իշխանությունները։ Baza թելեգրամ-ալիքը հայտարարում է Բրյանսկի շրջանում երկրորդ Մի-8 ուղղաթիռի ընկնելու մասին։ Հաղորդվում է, որ նա ընկել է Ունեչի շրջանի Վոլկուստիչի գյուղի մոտ։ Վթարի վայրը շրջափակված է։ Քանի որ ուղղաթիռը «կարող է ականապատված լինել», ռումբերի փորձագետները վթարի վայրի ճանապարհին են։ MASH թելեգրամ-ալիքը գրել է, որ ուղղաթիռներն ու ինքնաթիռները վերադառնում էին մարտական առաքելությունից և խոցվել են դիպուկ հարվածներից։ Չհաստատված տեղեկություններ կան նաև Սու-25-ի ընկնելու մասին։ Ըստ պաշտոնապես չհաստատված լուրերի, բոլոր ինքնաթիռների ու ուղղաթիռների անձնակազմերի անդամները զոհվել են, բացի այդ, կա վիրավոր գետնի վրա:
https://t.me/breakingmash/43994
|

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
20017:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
15012:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
12611:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
39009:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
34409:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
468Երեկ, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
446Երեկ, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
366Երեկ, 14:42
