Նիկոլ Փաշինյանը գրաքննում է կուսակիցներին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իրեն ժողովրդավարության քերթողահայր հռչակած Նիկոլ Փաշինյանը թիմի ներսում «37 թվի» մթնոլորտ է ձեւավորել՝ գրաքննում է կուսակիցներին, ինքն է որոշում՝ ինչ խոսեն, ով խոսի։ Նախօրեին՝ ՔՊ խմբակցության նիստին, պատգամավորներին խստիվ հրահանգել են՝ հնարավորինս խուսափեք լրագրողներից․ զգայուն ժամանակներ են, ցանկացած անզգույշ խոսք կարող է կրքեր բորբոքել։ Իսկ եթե չստացվի, ապա պետք է իմանալ, թե հատկապես երկու թեմայով ինչ պատասխաններ տալ։
Առաջինն Աշոտ Փաշինյանի «առեւանգման» թեման է․ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, դասատուի դեր ստանձնած, պատգամավորներին սովորեցրել է, որ այս թեմայով ցանկացած հարցի պետք է պատասխանել, թե խնդիրն իրավական դաշտում է, եւ իրավապահ մարմինները թող որոշեն՝ որդեկորույս մոր արարքում կա՞ հանցակազմ, թե՞ ոչ։ Երկրորդը Փաշինյանի ասուլիսում հնչած հայտարարությունների, հատկապես Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու հարցն է։ Այս առիթով էլ պատգամավորներին հանձնարարվել է, որ մեկ մարդու պես ասեն, թե կիսում են Փաշինյանի հնչեցրած տեսակետները»։
Նյութն ամբողջությամբ թերթի այսօրվա համարում

«Շահերի բախումն ակնհայտ է․ կա՛մ թաղապետը պիտի հրաժեշտ տա պաշտոնին, կա՛մ իր տիկինը»․ Արեգ Սավգուլյան
1118:36
«Իմ կինը մրցույթով է դարձել թիվ 86 մանկապարտեզի տնօրեն․ այստեղ որևէ խնդիր չկա». Սաշա Կատվալյան (տեսանյութ)
3518:24
«ՀՀ-ն Իրանի հետ կարող է հզոր պատնեշ դառնալ իսլամական դաշինքի ձևավորման ճանապարհին»․ Արա Պապյան
4118:06
«Հարավային Կովկասում ձևավորվել է աշխարհաքաղաքական նոր լանդշաֆտ»․ Ֆարիդ Շաֆիև
8217:43
«Իրավապահները փորձել էին Արեգնազի միջոցով ցուցմունքներ ստանալ, չէին ստացել, ու փորձում են վրեժ լուծել»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
5317:24
«Փաշինյանի կառավարության համար ԵԱՏՄ-ից հրաժարվելը հեշտ է, բայց հետո ինչի՞ց պետք է բռնվի՝ պարզ չէ»․ Արտակ Զաքարյան
5917:18
«Ներկա եմ եղել ԱԺ նիստին, բայց իմ հիշողության մեջ չի տպավորվել, որ այնտեղ պետական գաղտնիք է հնչել»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
6117:12
«Մեր երկրին հանրային նոր նախագծեր, քաղաքական նոր միտք է պետք»․ Վահե Հովհաննիսյան
5716:54