«Այսպիսի դատավարական ակտը նիկոլական իշխանության նվերն է իրեն հլու-հնազանդ ենթարկվող հերթական ոստիկանին». Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրառում է կատարել. «Ուրեմն պարզվում է, որ ոստիկանության աշխատակիցը 16-ամյա երեխային դաժանաբար ծեծի է ենթարկել շուրջ երկու ամիս առաջ, իսկ նրա նկատմամբ այս պահին արդեն քրեական հետապնդումը դադարեցվել է գործուն զղջալու հիմքով, որ իբրև թե զղջացել է, հասկացել է կատարածը, ուստի ոչ մեծ ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու կարիք չի եղել։ Նախ, ես վստահ չեմ, որ սա սովորական ծեծ է և բավարար քննությամբ միանշանակ հերքվել է ծանր հանցանք հանդիսացող խոշտանգման՝ պաշտոնատար անձի կողմից որոշակի նպատակներով բռնություն գործադրելու հանգամանքը։ Բացի այդ, ակնհայտ է, որ այսպիսի բարենպաստ դատավարական ակտը նիկոլական իշխանության նվերն է իրեն հլու-հնազանդ ենթարկվող հերթական ոստիկանին։ Որպես ասածիս հավաստիության փաստարկ՝ բերեմ ընդդիմադիր գործիչ, փաստաբան, ԵՊՀ դոցենտ Գևորգ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդման օրինակը, ում ևս մեղսագրվում է ոչ մեծ ծանրության հանցանք՝ իբրև թե սպառնացել է իրեն ավտոմեքենայից դուրս քաշող պարեկին՝ ասելով, որ կխփեմ ուշքդ կեթա։ Գևորգ Պետրոսյանի վերաբերյալ վարույթի նյութերը շուտով պատրաստվում են մեղադրական եզրակացությամբ ուղարկել դատարան, իսկ նրան ու ոստիկանության քրեականի պետին մեղսագրվող արարքները նույնիսկ համեմատելի չեն, անձերի մասին էլ չասեմ։ Եվ սա միակ օրինակը չէ…»։

«Նարեկ-Երևան երթուղու վարորդներն ուղեվարձի համար տարբեր գին են պահանջում»․ Արփինե Խաչատրյան
811:30
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
6608:24
«Հայաստանի կրթական համակարգի PISA չափումը միջազգային չափանիշի նկատմամբ շատ ցածր արդյունք է ցույց տալիս». Լիլիթ Գալստյան
12000:36
«Եվրոպայում գործարկվել է CO₂-ի որսման և պահեստավորման խոշոր համալիր». Լևոն Ազիզյան
12600:06
«Ծնողներ, շտապ փրկեք ձեր երեխաներին սրանցից»». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
155Երեկ, 22:42
«Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում, այլևս հնարավոր չէ քողարկել «բարեփոխումների» անվան տակ». Մհեր Մելքոնյան
121Երեկ, 22:30
«Հայրենիքը մարդկանց պետք է միայն անձնական շահի համար». Նաիրի Հոխիկյան
109Երեկ, 21:54
Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում գտնվող Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է ընթանում
204Երեկ, 21:43