Պայթյուն Ռուսաստանում՝ վառոդի գործարանում. կան զոհեր
![]() 1550 Երեքշաբթի, 20 հունիսի, 2023 թ., 17:44 Ռուսաստանի Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքի վառոդի գործարանում պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Ըստ տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել ժամը 14-ի սահմաններում թիվ 3 արտադրամասում։ Պայթյունից հետո սենյակում հրդեհ է բռնկվել, այն արագ մարվել է։ Վերջին տվյալներով՝ 4 մարդ է մահացել։ Եվս 2-ը վիրավորվել է, նրանց օգնություն են ցուցաբերում բուժաշխատողները։ Տամբովի մարզի նահանգապետ Մաքսիմ Եգորովի խոսքով, հրդեհի պատճառը մարդկային գործոնն է։ «Կարող եմ միանշանակ ասել՝ սա ահաբեկչություն չէ, գործարանի աշխատողներին ու հարակից բնակավայրերի բնակիչներին ոչինչ չի սպառնում, վառոդի գործարանն աշխատում է բնականոն հունով, արտադրությունը չի դադարեցվել»,- վստահեցրել է նա։ |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
11917:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
13912:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
11111:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
36609:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
33009:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
454Երեկ, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
434Երեկ, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
362Երեկ, 14:42
