Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Իրանում երկրաշարժ է գրանցվել

Իրանում երկրաշարժ է գրանցվել
1608
Չորեքշաբթի, 21 հունիսի, 2023 թ., 15:39

4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանի հարավային հատվածում. հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բանդար Աբբաս քաղաքից 84 կմ հյուսիս-արևմուտք (բնակչությունը շուրջ 352 հազար մարդ): Երկրաշարժի օջախի խորությունը կազմել է 40 կմ։

Զոհերի և ավերածությունների մասին դեռևս չի հաղորդվում։