Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Այդ ամենին սատարելը նշանակում է հանցակից լինել». Անդրանիկ Թևանյան

«Այդ ամենին սատարելը նշանակում է հանցակից լինել». Անդրանիկ Թևանյան
487
Հինգշաբթի, 22 հունիսի, 2023 թ., 17:30

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պաշարված Արցախ
—————
Արցախը պաշարված է արդեն մեկ շաբաթ։ Սա լրիվ ուրիշ ռեժիմ է։
Արցախի պաշարման հիմքը դրվեց 2022թ․ հոկտեմբերի 6–ին Պրահայում, որտեղ Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում։
Ալիևը միջազգային հանցագործություն է իրականացնում՝ հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը։
Արցախի պաշարման հարցում մեղավոր է նաև Արցախի ղեկավարությունը՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ։ Փաշինյանի վարած քաղաքականության թեմայով լռելը, առավելևս՝ այդ ամենին սատարելը նշանակում է հանցակից լինել։
Եթե մինչև վերջերս Երևանը փող էր տալիս Ստեփանակերտին ու ձեռքերը լվանում, իսկ Ստեփանակերտում մսխում էին Երևանից ստացած փողերը, ապա հիմա փողը զրո է դառնում, քանզի սպառվող ալյուրի պայմաններում փողը լավագույն դեպքում կարող է զուգարանի թղթի դեր կատարել։
Արցախի պաշարման հարցում էլի մեղավորներ կան, բայց նշվածները հիմնականներն էին»։

Աղբյուրը`   Անդրանիկ Թևանյան