Արսեն Թորոսյանի շուրջ կրքերը չեն հանդարտվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվում:
ՔՊ-ական աղբյուրներից տեղեկացանք, որ Թորոսյանն ամբողջությամբ մեկուսացել է թիմակիցներից: ՔՊ-ականներից որևէ մեկի հետ գրեթե չի շփվում, խմբակցության նիստերին ու քննարկումներին հազվադեպ է մասնակցում, առհասարակ, ԱԺ միայն նիստերի օրերին է գալիս, այն էլ միայն իր աշխատասենյակից գնում է նիստերի դահլիճ ու վերջ, պատգամավորների հետ չի շփվում:
ՔՊ-ից մեզ պատմեցին, որ իր պաշտոնավարման ժամանակ առողջապահության ոլորտում տեղի ունեցած աղմկահարույց բացահայտումներից հետո նա մեկ-երկու փորձ է արել թիմակիցների հետ հարաբերություններ կարգավորելու, բացատրելու բայց ապարդյուն. անգամ ՔՊ-ում իր մտերիմները ռեակցիա չեն տվել նրան, շատ սառն են եղել:
Թիմակիցների այս վերաբերմունքից հետո Արսեն Թորոսյանն ինքն է որոշել մեկուսանալ թիմից ու ընդդիմադիրի կեցվածք գրավել: Թերևս սա է պատճառը, որ նա ԱԺ-ում իր թիմակիցներին ավելի սուր ու անխնա է քննադատում, քան ընդդիմադիրները»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
11701:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
215Երեկ, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
123Երեկ, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
168Երեկ, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
65730.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
64130.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
75728.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
77328.10.2026, 09:00