«Հայաստանում որոշ մարդիկ հրճվանքով տոնում են «Պուտինի անկումը»». Նաիրի Հոխիկյան
![]() 763 Շաբաթ, 24 հունիսի, 2023 թ., 16:42 Լրագրող Նաիրի Հոխիկյանը թելեգրամյան իր էջում գրում է. «Աշխարհում իրադարձություններն արագ են ընթանում, բայց դա ամենևին էլ չի նշանակում, թե պետք է նույն արագությամբ ճամբարներ փոխել։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ հավատարիմ գործընկերները միշտ շահող են դուրս գալիս, իսկ դավաճանները միշտ պատժվում են անգամ իրենց հովանավորների կողմից։ Ռուսաստանում տեղի ունեցող ներքին խնդիրները կարճ ժամանակում կհարթվեն, բայց Հայաստանում, օրինակ, արդեն իսկ գլուխ են բարձրացրել մարդիկ, որոնք հորթի հրճվանքով տոնում են «Պուտինի անկումը»։ Մարդու ֆիզիկական կարճատեսությունը ամոթալի չէ, բայց ուղեղի կարճատեսությունը արատ է, հիմարություն։ Հույս ունեմ, Հայաստանի իշխանությունները այնքան հիմար չեն լինի, որ բացահայտեն իրենց կողմնորոշումը դեպի Արևմուտք ու շտապեն թռչել Մեծ Բրիտանիայի գիրկը։ Ռուսաստանը մեր դաշնակիցն է, երբեմն սխալներ է թույլ տալիս, երբեմն ոչ մեր սրտով քայլեր անում, բայց մեր անվտանգության երաշխավորն է, Արցախի այսօրվա կանգուն մնալու միակ երաշխիքը։ Եթե ռուսները հեռանան տարածաշրջանից, մեզ կհոշոտեն թուրքական հորդաները, իսկ Եվրոպան միայն ցավ կհայտնի ու կշարունակի համագործակցել ցեղասպան Թուրքիայի հետ։ Այնպես որ, մեզ ամենևին էլ ձեռնտու չէ Ռուսաստանի անկայունությունը, դրանից օգտվելու է նաև Ադրբեջանը, հարձակվելու է Արցախի ու Հայաստանի առաջնագծերի վրա։ Շարունակում եմ կարծել, որ Ռուսաստանում կառավարելի վիճակ է, և Պուտինն իր սցենարն է անում, բայց անկախ ամեն ինչից, դաշնակից լինենք մեր դաշնակցին»: Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
