Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«1988-2018թթ. Հայոց Ոսկեդարն է եղել». Էդուարդ Շարմազանով

«1988-2018թթ. Հայոց Ոսկեդարն է եղել». Էդուարդ Շարմազանով
275
Չորեքշաբթի, 28 հունիսի, 2023 թ., 03:12

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի գրառումը. «Նախկինները Հայ ազգին Եռատոն են պարգևել, իսկ դու, Նիկոլ՝ կապիտուլյացիա և «էրատո» ջոկատ։
Այ տգետ, ԵՄ անդամ դառնալուց հետո Էստոնիայի բնակչությունն էլ է կտրուկ նվազել, բայց որևէ էստոնացի պաշտոնյա չի ասում՝ դա պարտության տարիներ են։
ԽՍՀՄ-ը հաղթել է պատերազմում, բայց բնակչությունը 27 մլն նվազել է։
Հիմա ի՞նչ, քո նման ասեին՝ հաղթանակ չէ։
1988-2018թթ. Հայոց Ոսկեդարն է եղել։
Իսկ 2018-ից ցայսօր՝ պարտության ու թրքահպատակության ժամանակաշրջանը։
Լևոնը, Վազգենը, Ռոբերտն ու Սերժը հաղթանակի սիմվոլ են, իսկ դու, Նիկոլ՝ խայտառակ նվաստացման»: