Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Ադրբեջանի` վերջին մեկ ամսում իրականացրած տեղեկատվական գրոհները տեղափոխվեցին առաջնագիծ». Տ. Աբրահամյան

«Ադրբեջանի` վերջին մեկ ամսում իրականացրած տեղեկատվական գրոհները տեղափոխվեցին առաջնագիծ». Տ. Աբրահամյան
330
Չորեքշաբթի, 28 հունիսի, 2023 թ., 10:18

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանը Արցախի պաշտպանության բանակի մի քանի ուղղություններով գործողություններ է իրականացրել, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ:
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ։
Ադրբեջանի՝ վերջին մեկ ամսում իրականացրած տեղեկատվական գրոհները տեղափոխվեցին առաջնագիծ, որոնք ծանր հետևանքներ ունեցան»: