Ուկրաինան պատժամիջոցներ է կիրառել վրացական Georgian Airways ավիաընկերության նկատմամբ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել 192 ֆիզիկական անձանց, հիմնականում Ռուսաստանի քաղաքացիների, ինչպես նաև 291 իրավաբանական անձանց, այդ թվում՝ Ռուսաստանի և Բելառուսի գործարանների և պաշտպանական ձեռնարկությունների նկատմամբ։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի կայքը։
Ցուցակում է նաև վրացական Georgian Airways ավիաընկերությունը։ Փոխադրողի նկատմամբ սահմանափակումներ են մտցվել դեպի Ռուսաստան թռիչքների վերսկսման ֆոնին։ Պատժամիջոցներ են կիրառվել նաև ավիաընկերության հիմնադիր Թամազ Գաիաշվիլիի նկատմամբ։
Սահմանափակումները կգործեն 10 տարի։ Դրանք, մասնավորապես, նախատեսում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության դադարեցում, Ուկրաինայի տարածքով թռիչքների և տարանցման արգելք, լիցենզիաների և այլ թույլտվությունների չեղարկում։
Մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել էր Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը և վերացրել Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների արգելքը։ ՌԴ ԱԳՆ-ն, հետևելով Պուտինի հրամանագրերին, չեղյալ է համարել Ռուսաստանի քաղաքացիներին Վրաստան մեկնելուց զերծ մնալու հանձնարարականը, որը ներկայացվել էր 2019 թվականի հունիսի 21-ին։
Մայիսի 16-ին Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հայտնել է, որ Georgian Airways-ը թույլտվություն է ստացել վերսկսելու թռիչքները Ռուսաստանի հետ։
Դժգոհելով այս որոշումից՝ Վրաստանի քաղաքացիները դուրս էին եկել բողոքի և պահանջել չեղարկել Ռուսաստանի հետ ուղիղ ավիաչվերթները։ Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 2008 թվականի սեպտեմբերին՝ ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո։ Այնուհետև Մոսկվան հայտարարեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչման մասին և այնտեղ տեղակայեց իր զորքերը։
2019 թվականին Վլադիմիր Պուտինն արգելել է ռուսական ավիաընկերություններին թռիչքներ կատարել դեպի Վրաստան, իսկ վրացական ավիաընկերություններին՝ դեպի Ռուսաստան: Դա տեղի է ունեցել Թբիլիսիում ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի այցի պատճառով զանգվածային բողոքի ցույցերից հետո։ Կրեմլն այն ժամանակ հայտարարեց, որ ռուսների համար անվտանգ չէ Վրաստան թռչելը։ Իսկ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մանրամասնել է, որ օդային հաղորդակցությունը կվերսկսվի միայն այն բանից հետո, երբ ակնհայտ դառնա, որ Վրաստանում իրավիճակն այլևս չի վերադառնա «ռուսաֆոբ կուրսին»:

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
328Երեկ, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
141Երեկ, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
177Երեկ, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
22105.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
21505.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
49602.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
49202.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
45702.10.2026, 13:06