Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«ՔՊ-ն մերժելու է «ՀայաՔվեի» նախագիծը խորհրդարանում». Թովմասյան

«ՔՊ-ն մերժելու է «ՀայաՔվեի» նախագիծը խորհրդարանում». Թովմասյան
458
Ուրբաթ, 07 հուլիսի, 2023 թ., 15:24

«Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն անընդհատ փորձում են կերակրել մեզ պատերազմի սպառնալիքով: Երբ «ՀայաՔվե»-ն չկար, քանի՞ անգամ Ադրբեջանը հարձակվեց ՀՀ սուվերեն տարածքի վրա, բա դա՞ ով նպաստեց»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով ՔՊ-ականների հայտարարություններին, ըստ որի՝ «ՀայաՔվե»-ի նախագծի ընդունման դեպքում Ադրբեջանը պատերազմ է հայտարարելու: Հարցին՝ նախաձեռնությունն ի՞նչ հեռանկար կունենա, հատկապես, երբ իշխող ուժն արդեն հայտնում է իր տեսակետը, նշել է. «Ես ի սկզբանե կանխատեսել եմ, որ նախագիծը հաջողություն չի ունենալու խորհրդարանում»,- ասել է Թովմասյանը:

«ՔՊ-ն մերժելու է «ՀայաՔվեի» նախագիծը խորհրդարանում». Թովմասյան