Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

««Սխալմամբ մյուս կողմ անցած» ասելով՝ Միշելն ո՞ւմ նկատի ունի». Տիգրան Աբրահամյան

««Սխալմամբ մյուս կողմ անցած» ասելով՝ Միշելն ո՞ւմ նկատի ունի». Տիգրան Աբրահամյան
468
Կիրակի, 16 հուլիսի, 2023 թ., 11:18

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԵՄ խորհրդի նախագահ Միշելը հպարտորեն հայտարարեց, որ եռակողմ՝ ԵՄ-Հայաստան-Ադրբեջան ձևաչափով հանդիպմանը, քննարկվել են գերիների և սխալմամբ մյուս կողմ անցած զինվորների հարցերը։
Եթե հաշվի առնենք այն հանգամանքը վերջին 2 ամիսներին ակտիվ քննարկվում է ադրբեջանցի 2 զինծառայողների՝ Նախիջևանից ներթափանցումն ու 2 հայ զինծառայողներին՝ Սրաշեն-Շիկահող հատվածից առևանգման դեպքերը, ապա ինչի՞ մասին է խոսքը:
Միշելը «սխալմամբ մյուս կողմ անցած» ասելով հիմա ո՞ւմ նկատի ունի՝ ադրբեջանցի զինծառայողներին, ովքեր մուտք են գործել ՀՀ տարածք ու խաղաղ բնակիչ սպանե՞լ, թե՞ այն 2 հայ զինծառայողներին, ովքեր իրենց հողում, իրենց ընկերներին հաց էին բաժանում, սակայն առևանգվեցին ադրբեջանական հատուկ նշանակության խմբի կողմից:
Միջազգային դերակատարների անարդարացի և անթույլատրելի գործելաոճը դրսևորվում է ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի նկատմամբ:
Այն աչքկապոցին, ինչ տեսանելի է Արցախի հարցում, զուգահեռ դրսևորվում և դրսևորվելու է նաև Հայաստանի նկատմամբ ու այս ամենն այնքան ժամանակ, քանի Հայաստանում թուրքերի իշխանություն է հաստատված»: