Մերձդնեստրի ընդդիմության առաջնորդին մահացած են գտել
![]() 1656 Երկուշաբթի, 17 հուլիսի, 2023 թ., 19:24 Մերձդնեստրի կոմունիստական կուսակցության առաջնորդ, «Մերձդնեստրի Գերագույն խորհրդի» նախկին պատգամավոր Օլեգ Խորժանի դին հայտնաբերել են Տիրասպոլի մոտ գտնվող Սուկլեյա գյուղի առանձնատանը՝ բռնի մահվան նշաններով։ Այս մասին հուլիսի 17-ին Telegram-ում հայտնել է Պրիդնեստրովյան Մոլդովական Հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Հաղորդվում է, որ քաղաքական գործչի դին բացված չհրկիզվող պահարանի հարևանությամբ գտնվող սենյակներից մեկում հայտնաբերել է Խորժանի կինը։ Չհրկիզվող պահարանը դատարկ է եղել։ Խորժանը 4,5 տարվա ազատազրկման էր դատապարտվել 2018 թվականին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Զյուգանովը պաշտպանել էր Խորժանին և ասել, որ նա բանտարկվել է «միայն այն պատճառով, որ դեմ է եղել մաֆիային»։ Մինչ Խորժանը բանտում է եղել, Մերձդնեստրում անցկացվել են «նախագահական ընտրություններ, որոնցում հաղթել է ներկայիս ղեկավար Վադիմ Կրասնոսելսկին, ով պաշտպանում է Ռուսաստանի հետ մերձեցման կուրսը։ Խորժանը, ով նույնպես հանդես էր գալիս Կրեմլի հետ մերձեցման օգտին, կոչ էր արել չճանաչել ընտրությունների արդյունքները։ Նա կալանքից ազատվել էր 2022 թվականի վերջին և հայտարարել Հանրապետության խորհրդարանի հաջորդ ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
11917:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
13912:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
11111:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
36609:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
33009:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
454Երեկ, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
434Երեկ, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
362Երեկ, 14:42
