Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Ադրբեջանը խոչընդոտում է ՄԱԿ-ի գործակալությունների, միջազգային կառույցների մուտքն Արցախ․ ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանը խոչընդոտում է ՄԱԿ-ի գործակալությունների, միջազգային կառույցների մուտքն Արցախ․ ՀՀ ԱԳՆ
194
Երեքշաբթի, 25 հուլիսի, 2023 թ., 11:42

Ըստ ԱԳՆ-ի՝ ՄԱԿ-ի ՊՀԾ գրասենյակների հետ ակտիվորեն քննարկվել են արցախահայության հումանիտար կարիքների լուծման հնարավոր ուղիները: ​ ​
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման առաջին իսկ օրվանից Հայաստանի արտագործնախարարությունը հետևողական աշխատանքներ է տարել միջազգային կառույցների հետ՝ վերջիններիս մանդատների շրջանակներում միջանցքի արգելափակումը վերացնելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հումանիտար աջակցություն ցուցաբերելու նպատակով, «Ազատության» հարցին ի պատասխան՝ փոխանցել են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։

Լրատվամիջոցը, մասնավորապես, հետաքրքրվել էր, թե Հայաստանը որևէ կոնկրետ քայլ ձեռնարկո՞ւմ է ԼՂ-ի հայերին օդային ճանապարհով օգնություն հասցնելու համար՝ ՄԱԿ-ի պարենի հարցերով գործակալության կամ ռուս խաղաղապահների միջոցով, քանի որ մեկ ամսից ավելի է Ադրբեջանն արգելում է Լաչինի միջանցքով Հայաստանից որևէ հումանիտար բեռ տեղափոխել և սննդի խիստ պակաս կա։