Լուսինե Ավանեսյանը մանրամասնել է, թե որոնք են Արցախի նախագահի ակնարկած հաջորդ քայլերը
![]() 349 Երեքշաբթի, 25 հուլիսի, 2023 թ., 13:18 Այսօր՝ հուլիսի 25-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրված համաժողովրդական հանրահավաքով ամփոփվելու է Արցախի ապաշրջափակման համար պայքարի հերթական փուլը: Այս մասին «Արցախպրես»-ի հարցին ի պատասխան, թե Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից հայտարարված մեկշաբաթյա նստացույցի արդյունքներն ինչպիսի՞ն են և Նախագահի ակնարկած հաջորդ քայլերը որո՞նք են՝ ասել է Նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը: «Նախագահ Հարությունյանը մեկշաբաթյա նստացույցի ընթացքում ունեցել է մի շարք հանդիպումներ, քննարկումներ, հեռախոսազրույցներ: Երեկ նախագահը նստացույցի շարժառիթ հանդիսացած իրավիճակի, Արցախում ստեղծված հումանիտար աղետի, հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ շուրջ երկու ժամանոց ասուլիս է ունեցել օտարերկրյա և սփյուռքյան լրատվամիջոցների հետ: Մեկ շաբաթվա ընթացքում նախագահ Հարությունյանի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումները նվիրված են եղել ստեղծված իրավիճակին համարժեք քայլերի և լուծումների հստակեցմանը: Հուլիսի 26-ին, ամփոփելով նստացույցի, հանրահավաքի և մի շարք այլ ընթացիկ զարգացումների միջանկյալ արդյունքները, Արցախի Հանրապետության նախագահը հանդես կգա հայտարարությամբ՝ հետագա քայլերի մասին»,- ասել է Ավանեսյանը: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
