Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Քննարկե՞լ եք Արցախը ՌԴ կազմում ներառելու հարցը»․ լրագրողը՝ Փաշինյանին

«Քննարկե՞լ եք Արցախը ՌԴ կազմում ներառելու հարցը»․ լրագրողը՝ Փաշինյանին
320
Երեքշաբթի, 25 հուլիսի, 2023 թ., 14:42

«Հայաստանի Հանրապետությունը նման հարց չի քննարկում: ՀՀ-ն քննարկում է Լեռնային Ղարաբաղի հայության՝ սեփական տներում, սեփական երկրում, ծննդավայրում ապրելու հնարավորություններ ստեղծելու հարցը»,- ասուլիսի ժամանակ լրագրողին հարցին, թե արդյոք ՀՀ իշխանությունը դիտարկո՞ւմ է 120 հազար արցախցիների՝ Հայաստանում վերաբնակեցման հարցը, եթե նրանց բռնի տեղահանեն, պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հաջորդ հարցին՝ Արցախը Ռուսաստանի Դաշնության կազմում ներառելու վերաբերյալ քննարկում եղե՞լ է, Փաշինյանն արձագանքեց. «Այդ հարցն ինձ չի վերաբերվում»: