Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Մի մասն ասում է՝ դավաճան, տվիր, մի մասն ասում է՝ դավաճան, պետք է տայիր». Նիկոլ Փաշինյան

«Մի մասն ասում է՝ դավաճան, տվիր, մի մասն ասում է՝ դավաճան, պետք է տայիր». Նիկոլ Փաշինյան
276
Երեքշաբթի, 25 հուլիսի, 2023 թ., 15:36

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով ընդդիմադիրների կողմից իր հասցեին հնչող մեղադրանքներին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան ասաց. «Այն բանում, ինչում ինձ մեղադրում են մեր ընդդիմադիրները, ներքին տրամաբանական հակասություն ունի. մեկ մեղադրում են հողեր հանձնելու, մեկ՝ հողեր չհանձնելու մեջ։ Դա մեկը մյուսին չեզոքացնում է, դրա համար եմ ես մինչև հիմա ՀՀ վարչապետ եմ: Մի մասն ասում է՝ դավաճան, տվիր, մի մասը ասում է՝ դավաճան, պետք է տայիր։ Բարդ է այս թեման և պարզ լուծումների գնալու գայթակղությունը ուղիղ ճանապարհ է դեպի պետականության անկում»: