Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Վախ չունե՞ք, որ մի օր ձեր սրտի դատավորները հենց ձեր դատավճիռն են կարդալու»․ հարց՝ Փաշինյանին

«Վախ չունե՞ք, որ մի օր ձեր սրտի դատավորները հենց ձեր դատավճիռն են կարդալու»․ հարց՝ Փաշինյանին
268
Երեքշաբթի, 25 հուլիսի, 2023 թ., 16:06

«Վախ չունեմ, ունեմ արդարության մեծ ձգտում և գիտակցում եմ՝ եթե մի բան արել եմ կամ անելու եմ, որը իմ սրտի կամ ոչ իմ սրտի դատավորների կողմից քննության կարժանանան»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի՝ վախ չունե՞ք, որ մի օր ձեր սրտի դատավորները հենց ձեր դատավճիռն են կարդալու, հարցին:

Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ում կան դատավորներ, որոնք ոչ թե ընտրովի, այլ հանձնարարովի արդարադատություն են իրականցնում։

«Կան դատավորներ, որոնք ինչ որոշում ասես կարող են կայացնել, ես համոզվել եմ այս հինգ տարիների ընթացքում՝ կան դատավորներ, որոնք որևէ սահմանափակում չունեն։ Իրենց որոշում ոչ տրամաբանություն, որ օրենսդրության ոչ էլ բարոյականության հետ կարող է կապ չունենալ։ Այդ մարդիկ չեն կարող լինել դատավոր»,- ասաց նա: