Պայթյուն Ռուսաստանի նավթավերամշակման գործարանում. ձերբակալվել է աշխատակիցը

1846
Ուրբաթ, 28 հուլիսի, 2023 թ., 22:54
Սամարայի Կույբիշև նավթավերամշակման գործարանում այսօր պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է պատգամավոր, Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցությունների կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Խինշտեյնը։
«Նախնական վարկածով՝ պայթուցիկ սարք է տեղադրված եղել։ Բարեբախտաբար, լուրջ վնասներ և զոհեր չկան»,- գրել է Խինշտեյնը։
Իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտնել են, որ պայթյունի կազմակերպման մեջ կասկածվողը ձերբակալվել է։ Ինչպես հայտնում է «112» թելեգրամ-ալիքը, սարքը տեղադրել է 42-ամյա Սերգեյ Օ.-ն, ով աշխատում էր ձեռնարկությունում որպես էլեկտրիկ։
Գործարանը Սամարայի մարզի նավթարդյունաբերության խոշորագույն ձեռնարկություններից է, ընկերությունը գործում է 1945 թվականից:

Խոշոր վթար Լոռիում. մեքենան մասամբ հայտնվել է գետի ափին
136Երեկ, 20:06
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի երեք խոշոր քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքներին
221Երեկ, 20:00
Ավստրալիայում այցելուներին մոռացել են դիտանիվի խցիկում՝ 36 մետր բարձրության վրա (տեսանյութ)
304Երեկ, 18:24
Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Ղրիմի կամրջի վրա (լուսանկար)
233Երեկ, 17:42
Մոսկվայում աղջիկն ընկել է բարձրահարկ շենքի պատուհանից (տեսանյութ)
218Երեկ, 15:13
Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին
236Երեկ, 11:19
Սևանի տներից մեկում հայտնաբերվել է ծխահարված տղամարդու մարմին
137Երեկ, 10:54
Փհուքեթում մոտոցիկլետների վարձույթի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվել (տեսանյութ)
357Երեկ, 09:49