Նիգերը մնացել է առանց եվրոպական օգնության

Եվրոմիությունը ժամանակավորապես դադարեցրել է Նիգերին ֆինանսական աջակցություն տրամադրելը, հայտնում է Reuters-ը։
«Բյուջետային աջակցության անհապաղ չեղարկումից բացի, անվտանգության ոլորտում համագործակցության բոլոր գործողությունները կասեցվում են անորոշ ժամանակով և որոշումն անմիջապես ուժի մեջ է մտնում»,- ասել է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Հրատարակության տվյալներով՝ ԱՄՆ-ն Նիգերին սպառնացել է անել նույնը, ինչ Եվրոմիությունը։
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Նիգերի նախագահ Մուհամեդ Բազումը և նրա կինը ձերբակալվել են իրենց իսկ պահակախմբի կողմից
Ավելի վաղ ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ-ն չի ճանաչում հեղաշրջման արդյունքում իշխանության եկած ապստամբների օրինականությունը։
Հուլիսի 27-ի գիշերը երկրի զինված ուժերը դադարեցրել են երկրի բոլոր պետական կառույցների աշխատանքը, պարետային ժամ սահմանել ու փակել սահմանները։ Միևնույն ժամանակ Նիգերի ապստամբները երաշխավորում էին տեղահանված կառավարության ֆիզիկական անձեռնմխելիությունը։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
344Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
221Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
170Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
58026.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
60224.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
62323.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
179823.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
70022.10.2026, 02:06