ՌԴ ԶՈՒ-ն «Շահեդներով» հարձակվել է Կիևի և Օդեսայի վրա
![]() 1715 Չորեքշաբթի, 02 օգոստոսի, 2023 թ., 11:24 Օգոստոսի 2-ի գիշերը ռուսական զորքերը «Շահեդ» անօդաչու սարքերով գրոհել են Կիևը և Օդեսան։ ՀՕՊ համակարգն աշխատել է Ուկրաինայի մայրաքաղաքում և Օդեսայի մարզում։ Այս մասին հայտնում է «Նովայա Գազետա»-ն: Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ քաղաքի Սոլոմյանսկի թաղամասում անօդաչու թռչող սարքերի բեկորների անկման հետևանքով վնասվել են ոչ բնակելի տարածքներ։ Քաղաքի ռազմական վարչակազմի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքի մասերն ընկել են նաև Գոլոսեևսկի թաղամասի խաղահրապարակի վրա։ «Անօդաչու սարքերի խմբերը միաժամանակ մի քանի ուղղություններով ներխուժել են Կիև։ Այնուամենայնիվ, բոլոր օդային թիրախները՝ 10-ից ավելի անօդաչու թռչող սարքեր, ժամանակին հայտնաբերվել և ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից»,- ասել է վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։ Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան։ |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
11917:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
13912:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
11111:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
36609:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
33009:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
454Երեկ, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
434Երեկ, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
362Երեկ, 14:42
