Պակիստանում գնացքի վթարի զոհերի թիվն աճել է
![]() 1341 Կիրակի, 06 օգոստոսի, 2023 թ., 19:54 Պակիստանում աճում է կիրակի օրը երկրի հարավում տեղի ունեցած երկաթուղային վթարի զոհերի թիվը: Արդեն հաղորդվում է 30 զոհի մասին, նախկինում հայտնել էինք 15 զոհի մասին։ Վիրավորների թիվը նույնպես 40-ից հասել է 60-ի։ Նման տվյալներ է հաղորդում Associated Press-ը։ Միաժամանակ հաղորդվում է, որ զոհերի և վիրավորների թիվը կարող է աճել, այս մասին զգուշացրել են երկրի երկաթուղային ծառայությունները։ Կիրակի օրը հաղորդվել է, որ Կարաչիից Աբոտաբադ մեկնող ճեպընթաց գնացքը վթարի է ենթարկվել Սինդում՝ Նավաբշահ քաղաքի մոտ։ Թարմացված տվյալներով՝ ռելսերից դուրս է եկել 10 վագոն։ Պակիստանի երկաթուղիների նախարար Խավաջա Սաադ Ռաֆիկը հայտարարել է, որ վթարի պատճառ կարող էր լինել տեխնիկական անսարքությունը: Նա չի բացառել նաև դիվերսիաները: Վթարի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
11917:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
13912:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
11111:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
36609:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
33009:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
454Երեկ, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
434Երեկ, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
362Երեկ, 14:42
