Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Կալինինգրադի մարզում Սու-30 կործանիչ է կործանվել

Կալինինգրադի մարզում Սու-30 կործանիչ է կործանվել
1210
Շաբաթ, 12 օգոստոսի, 2023 թ., 17:24

Կալինինգրադի մարզում ուսումնական թռիչք կատարելիս կործանվել է Սու-30 կործանիչ. «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնում է Արևմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
«Օգոստոսի 12-ին Կալինինգրադի մարզում ուսումնական թռիչք կատարելիս Սու-30 ինքնաթիռը կործանվել է ամայի տարածքում։ Թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի։ Անձնակազմը մահացել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նախնական տվյալներով՝ արտակարգ պատահարի պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը։