Ավազե փոթորիկը Իրանում հարյուրավոր մարդու հոսպիտալացման պատճառ է դարձել
![]() 936 Կիրակի, 13 օգոստոսի, 2023 թ., 21:24 Առնվազն 733 մարդ տուժել է Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգը պատած ավազե փոթորկի հետևանքով։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը: Նրա խոսքով, վերջին չորս օրվա ընթացքում Սիստանի և Բելուջիստանի հյուսիսում գտնվող բժշկական հաստատություններին է դիմել առնվազն 733 մարդ։ Նրանցից 58-ը դեռևս մասնագետների հսկողության տակ են։ Տուժածները շնչառության, ինչպես նաև սրտանոթային և տեսողական համակարգերի հետ կապված խնդիրներ ունեն, ասում են բժիշկները։ Ավելի վաղ, Fars գործակալությունը հայտնել էր, որ նահանգում քամու արագությունը հասել է 94 կմ/ժ-ի, իսկ հորիզոնական տեսանելիությունը՝ 3000 մետրի: Սիստան և Բելուջիստանի հինգ քաղաքներում փակ են բոլոր պետական հաստատությունները։ Կանխատեսվում է, որ փոթորիկը Իրանի հարավ-արևելքում կշարունակվի մինչև չորեքշաբթի: |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
11917:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
13912:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
11111:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
36609:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
33009:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
454Երեկ, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
434Երեկ, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
362Երեկ, 14:42
