Հզոր պայթյուն՝ Մախաչկալայի գազալցակայանում. կան զոհեր
![]() 801 Երեքշաբթի, 15 օգոստոսի, 2023 թ., 09:54 Այսօր գիշերը Մախաչկալայի հյուսիսում գտնվող «Նաֆտա-24» գազալցակայանում հզոր պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 27 մարդ, այդ թվում՝ երեք երեխա. հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Դաղստան ժամանած ՌԴ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Վիկտոր Ֆիսենկոն հայտնել է, որ գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 66-ի, նրանցից 10-ի վիճակը ծանր է։ . ՌԴ ԱԻՆ-ից հայտնում են, որ սկզբում հրդեհվել է ավտոտեխսպասարկման շենքը, ապա կրակը տարածվել է գազալցակայանի վրա, իսկ հետո պայթել է գազ-օդ խառնուրդը։ Հրդեհը մարվել է պայթյունից գրեթե 4 ժամ անց։ Շրջանի ղեկավար Սերգեյ Մելիքովը տեղի ունեցած պայթյունը բացատրել է գազալցակայանի դիմացի տարաների պայթեցմամբ։ «Պայթյունի պատճառներն ու բնույթը պարզվում են»,- ասել է նա: Դաղստանի դատախազությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել, տեղի իշխանությունները դադարեցրել են գազամատակարարումը Կումտորկալինսկի շրջանում։ |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
20017:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
15012:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
12611:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
39009:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
34409:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
468Երեկ, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
446Երեկ, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
366Երեկ, 14:42
