Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Կարևորը՝ կադրերը գեղեցիկ ստացվեցին և կմնան արխիվում». Ջուլֆալակյան

«Կարևորը՝ կադրերը գեղեցիկ ստացվեցին և կմնան արխիվում». Ջուլֆալակյան
219
Հինգշաբթի, 17 օգոստոսի, 2023 թ., 16:06

ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

✔️Դավադիր պատերազմից հետո շարունակում ես կազմաքանդել բանակը:
✔️Հետևողականորեն համոզում ես հանրությանը, որ դիմադրելու հնարավորություն չունես
✔️Ապա հնարավոր բոլոր միջոցներով քանդում ես դիվանագիտական ֆրոնտում ունեցած Հայաստանի և Արցախի բոլոր առավելությունները
✔️Գրեթե ամբողջությամբ կրկնում ես թշնամու խոսույթը և հերթով համաձայնում նրա առաջ քաշած պայմաններին
✔️Բերում իրավիճակը հասցնում ես անելանելիի
Եվ վերջում «գալոչկայի» համար հարցը տեղափոխում ես ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ
«Խեղճ» դավաճանն էլ ի՞նչ անի:
հ.գ. հա,չմոռանանք. մինչև այդ էլ գեղեցիկ շոու-ներկայացմամբ իբր հումանիտար օգնություն ես փորձում հասցնել Արցախ՝ նախապես չունենալով ոչ մի երաշխիք միջնորդ երկրների կողմից և համոզված լինելով դրա անհնարինությանը:
Կարևորը, որ կադրերը գեղեցիկ ստացվեցին և կմնան արխիվում...
Խնդիրը Երևանում է»: