Մոսկվայում ստորգետնյա կոյուղում շրջագայող խումբն անհետացել է հեղեղից հետո
![]() 1482 Երկուշաբթի, 21 օգոստոսի, 2023 թ., 21:00 Մոսկվայում օգոստոսի 20-ին հորդառատ անձրևի ժամանակ առնվազն 5 մարդ անհետացել է ստորգետնյա կոյուղում շրջագայության ժամանակ։ Ըստ Baza-ի, շրջագայության մասնակիցների թվում են եղել Lanit PR ծառայության 47-ամյա ղեկավար Դմիտրի Մարկուշկինը, նրա 15-ամյա դուստր Ելիզավետան, նրանց 18-ամյա ազգական Գլեբ Լագաշինը և նրա ընկերուհին: Շրջայցը ղեկավարել է դիգեր-էքսկուրսավարը: Տեղատարափ անձրևից հետո խմբի հետ կապը կորել է, հարազատները դիմել են ոստիկանություն։ Այսօր արդեն Մոսկվա գետում հայտնաբերվել են երիտասարդ տղայի և աղջկա դիեր։ Shot-ն իր հերթին գրում է, որ հայտնաբերվել է երեք դի՝ տղայի և երկու աղջկա։ Baza-ն նաև հայտնում է Վառվարկայի տարածքում հայտնաբերված երրորդ դիակի մասին, սակայն նշում է, որ դեռևս հայտնի չէ, արդյոք դա այն մարդկանցից է, ով անհետացել է կոյուղու շրջագայության ժամանակ: Տեղեկություններ են տարածվում, որ շրջագայությանը կարող էր մասնակցել 20-ից ավելի մարդ (ըստ Baza-ի, շրջագայության համար գրանցվել է 24 հոգի, սակայն հայտնի չէ, թե նրանցից քանիսն են ի վերջո եկել)։ Նշվում է, որ 9 հազար ռուբլի արժողությամբ շրջայցի միջոցառումը չի անցկացվում անձրևի ժամանակ։ Թե ինչու է խախտվել այս կանոնը, դեռ հայտնի չէ։ |

Մեքսիկայում սպանվել է ամենաորոնվող թմրաբարոնը՝ «Էլ Մենչո»-ն
26800:23
ՆԳՆ-ն հաստատել է՝ տեղի ունեցածն ինքնասպանություն է
117Երեկ, 22:42
Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի ձոր իջնող աստիճանների մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին
158Երեկ, 22:18
Հրազդան գետում հայտնաբերվել է նախկին դատախազի մարմինը
270Երեկ, 18:36
Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. կա զոհ
259Երեկ, 09:30
Արմավիրի բանտ տանող ճանապարհի ցուցանակի վրա քաղաքացու մարմին է կшխված եղել
36021.02.2026, 20:54
Սևան քաղաքում սպանել են տավուշցի 20-ամյա երիտասարդի
33021.02.2026, 20:32
Գյումրիում 4-5 հոգի մեքենայից իջել և դանակահարել են կանգառում կանգնած երիտասարդի
49920.02.2026, 23:12
