Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Արցախյան հարցում սեղանի վրա դրված է երեք տարբերակ»․ Արգիշտի Կիվիրյան

«Արցախյան հարցում սեղանի վրա դրված է երեք տարբերակ»․ Արգիշտի Կիվիրյան
452
Չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2023 թ., 20:12

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրականության մեջ եթե կտրվենք ազգային ֆանտազիաներից, այս պահին Արցախյան հարցում սեղանի վրա դրված ա երեք տարբերակ՝ Բաքվի տարբերակը, Մոսկվայի տարբերակը, և երրորդը, բնակչությանը այնտեղից հանելու ճանապարհը։ Ընդ որում այսպես կոչված Արևմտյան մոդելը դա քողարկված երրորդ տարբերակն ա, այն ինչ հեռավոր 1918 թվականին առաջարկում էին այս տարածաշրջանում քաղաքական ինժիներիայով զբաղվող բրիտանացիները, այն է, Արցախից ու Սյունիքից հայությանը տանել Երևանի մարզ, իսկ այնտեղի մահմեդականներին տանել իրենց տեղը։ Հիմա այդ Արևմտյան քավորները համարում են, որ քանի որ Երեւանում էլ մահմեդական էլ չկա, ապա լրիվ «արդար ա» հայաթափել Արցախը ու Սյունիքը։ Ինչևէ, հիմա մենք պետք ա ընտրենք այն վերը նշված տարբերակներից մեկը, ու ես անձամբ գտնում եմ որ պրոֆեսիոնալ խաղալու պարագայում կարելի է խուսափել երրորդ ճանապարհից, մանևրելով Մոսկվայի ու Բաքվի ոչ միայն տարբերակների, այլ շահերի միջև։ Բարդ ա, բայց լիովին հնարավոր ա, որի համար դու պետք ա ունենաս դիվանագիտական ու գեոքաղաքական հմտություններ, ու շատ լավ իմանաս եւ ռուսներին և ադր//ցիների, շատ լավ պատկերացնես իրենց շահերը ու իրական նպատակները, կարողանա մոդելավորող դրանք մի քիչ երկարատև կտրվածքով որպեսզի հասկանաս թե որը ինչն ես հակադրում։ Այն ինչը որ ասում եմ, պետք ա կարողանաս լեզու գտնել ադր///ցիների հետ, նկատի ունեմ նաև սա։ Խաղաս շատ սառը գլխով, կառչելով ամեն հնարավորությունից, քո առաջ դնելով հիմնական խնդիրը, որ պետք ա Արցախում պահես հայկական բնակչությունը ու պահես անվտանգ։ Ու այդ քաղաքական խաղում պետք ա տեղ չունենա պաթոսը ու հայկական ազգային լոպազությունը։ Ու այդ ամենի ամենակարեւոր պայմանը որ դրանով դու շահվես ամենաթանկարժեք բանը, ժամանակը, որը պետք ա ծախսես շատ արդյունավետ, որովհետեւ այս ամենը չի ունենա ոչ մի նշանակություն, եթե դու ոչինչ չանես այդ շահած ժամանակի ընթացքում, մտածելով թե գուցե եւ բոլոր խնդիրները ինքնըստինքյան կլուծվեն, կամ էլ թե ինչ-որ մեկը քո տեղը կլուծի քո ազգային խնդիրները...»։

Աղբյուրը`   Արգիշտի Կիվիրյան