Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Հենց Ռուբեն Վարդանյանը ոտքը դրեց գազին, Արայիկը համ ձեթ գտավ, համ գրեչկա»․ Մելքոնյան

«Հենց Ռուբեն Վարդանյանը ոտքը դրեց գազին, Արայիկը համ ձեթ գտավ, համ գրեչկա»․ Մելքոնյան
1193
Հինգշաբթի, 24 օգոստոսի, 2023 թ., 00:24

Լրագրող Արմինե Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ի՞նչ արեց իրականում Արայիկ Հարությունյանը։
1. Նիկոլ-Արայիկ-Ալիև-ռուս քառյակը Արցախի ինտեգրման սկիզբը դրեցին բլոկադայով։
2. Ի սկզբանե որոշված էր, որ բլոկադայի խնդիրները կտանեն միայն ուտելիքի առումով, որովհետև ժողովրդին հաց է պետք և տեսարան։
3. Ռուբեն Վարդանյանը սկսեց խանգարել պլանի իրականացմանը, հանեցին պաշտոնից։
4. Հաագայի դատարանի որոշումը Ադրբեջանից շուտ մոռացան։
5. Նիկոլն Արայիկին ասեց, որ ինձ ու քեզ իրար հետ չկապեն, ես թեթևի մեջ երեսով կտամ, որ քեզ փող եմ տվել։
6. Ձևական առանց պատրաստվելու ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ ուզեցին, որ ժողովրդին ասեն մենք ամեն քայլի գնացինք, բայց տեսեք աշխարհը թքած ունի։ Այնինչ նիստին գնացին մեզ խայտառակելու։
6. Հենց Ռուբեն Վարդանյանը ոտքը դրեց գազին, որ Աղդամով ճանապարհը մոռացի ու արի հրաժարական տուր, Արայիկը համ ձեթ գտավ, համ հիգիենայի պարագաներ, համ գրեչկա, ու այս ամենը լրիվ շրջափակված վիճակում։ Ստացվում է լավ էլ սնունդ կար, պարզապես ժողովրդին հասցնում էին ծայրահեղության, որ մարդիկ իրենք ասեին Աղդամի ճամփեն բացեք, բայց ժողովուրդն ավելի բարոյական էր։
7. Նիկոլն ասեց՝ նավսյակի Վիտալի Բալասանյանի թեման մի հատ էլ ֆռցրա, սեփական փորձից է, լավ աշխատում է։
8. ԱԺ֊ը տուր դաշնակցականներին, որ հետո պետք լինի սաղ գցենք ջեբները։
9. Արայիկը սաղ բիզնեսները հանեց Արցախից։
10. Արայիկը ընտանիքը հանեց Արցախից։
Հ.գ Մնացածը ժողովուրդը պետք է ինքը հասկանա՝ Աղդամով ճանապարհ է ուզում, թե դավաճանին հրապարակում *****»։

Աղբյուրը`   Արմինե Մելքոնյան