Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Արցախի օրվան ընդառաջ ամենամեծ նվերը եղավ *** պաշտոնյային վռնդելը». Աննա Մկրտչյան

«Արցախի օրվան ընդառաջ ամենամեծ նվերը եղավ *** պաշտոնյային վռնդելը». Աննա Մկրտչյան
469
Կիրակի, 03 սեպտեմբերի, 2023 թ., 01:06

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը գրել է․ «Տարիներ շարունակ Արցախի տոնը եղել է հպարտության, հաղթանակի, Արցախի համար կյանքը չխնայածների, Արցախով ապրողների հայկական տոնը։
Այսօր էլ 120.000 արցախահայերն իրենց լինելիությամբ և պայքարով ապացույցն են այս պարզ ճշմարտության։
Չնայած վերջին տարիներին մեզ հիպնոզացնում էին ուղիղ հակառակը։ Ուզում էին հավատացնել, որ հաղթանակ չէ՝ այլ ցավ, տոն չէ՝այլ պարտադրանք։
Արցախի օրվան ընդառաջ ամենամեծ նվերը այս տարի եղավ դավաճան պաշտոնյային վռնդելը: Հուսանք, որ երկար սպասել չի տա նաև Հայաստանում դավաճաններին վռնդելը։
Դավաճանների դուրս շպրտումը նորից բացում է մեր հնարավորություններն Արցախի ինքնորոշման, ազատ, անկախ Արցախ և նորից հայկական երկու պետություն ունենալու համար»։

Աղբյուրը`   Աննա Մկրտչյան