Ժաննա Անդրեասյանը դիմել է ուսուցիչներին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի ուսուցիչներ, վերջին օրերի քննարկումները ցույց տվեցին, որ որոշ տվյալներ կամ աշխատանքներ կարող են տարբեր կերպ մեկնաբանվել, ինչը անհարկի մեծացնում է տարաբնույթ պահանջները ուսուցչից։ Ինչպես օրինակ, մի բան էլեկտրոնային լրացնելուց բացի պահանջել թղթային եղանակով, ինչը շատ հաճախ անհիմն պահանջ է, հիմնականում սխալ մեկնաբանության արդյունք և որևէ կերպ չի բխում եղած կարգերից։ Ընդ որում այս պահանջները յուրաքանչյուր օղակում ավելանում են՝ այդ ուռճացված ձևով հասնելով ուսուցչին։ Մյուս դեպքում էլ հենց կարգերը վերանայման կարիք ունեն՝ թղթաբանությունը կրճատելու համար, հատկապես հաշվի առնելով, որ այժմ տվյալների մի զգալի թվային հարթակում հասանելի են։
Խնդրում եմ այս գրառման ներքո նշեք՝ ձեր կողմից արվող աշխատանքի որ մասն է օգտակար ու անհրաժեշտ, իսկ որ բաղադրիչներն է, որ կարելի է պարզեցնել կամ կրճատել։ Խնդրում եմ լինել հնարավորինս կոնկրետ, որ ձեր առաջարկները կարողանանք քննարկել և ընթացք տալ»։

«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
10401:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
10100:06
«Բոգոմոլեցն ու Գորկին դարդից կծխեին, երբ լսեին, որ էսօր դպրոցների ճակատին գրված է՝ «Լավ սովորի՛ր, որ լավ ապրես»»․ Արմեն Հովասափյան
153Երեկ, 17:12
«Որ գիտելիք չեք տալիս, ո՞ւմ են պետք ձեր շարած գառդոնից պատերը»․ Արամ Գևորգյան (լուսանկար)
167Երեկ, 16:12
«Կրթությունն այն ժամանակ կլինի որակյալ, երբ ուսուցչի աշխատավարձին կնախանձեն պատգամավորն ու նախարարը»․ Արա Պողոսյան
129Երեկ, 15:24
«Դաշնակցական ու Հանրապետական տնօրենը չի հիմարագույն դասագրքեր տպելու մեղավորը»․ Արամ Գևորգյան (լուսանկար)
137Երեկ, 14:48
Հովհաննես Հովհաննիսյանը վերընտրվել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնում (տեսանյութ)
108Երեկ, 14:24
«Դպրոցում պլակատ ենք տեսնում՝ կազակների ատամանի չգիտեմ ինչը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
124Երեկ, 12:00