«Իշխանությունը փորձելու է ոչ իշխանական ուժերից պոկել 1-2 հոգի». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի գրառումը. «Այս պահին կարող ենք անել միայն հրատապ հետևություն/վերլուծություն, խորքայինի համար մի քիչ ժամանակ է պետք։ Ընտրությունների գիշերվանից հետո շվարած հանրությունը, գիտակից շերտերը, մենք բոլորս հետևությունների կարիք ունենք։
Հրատապը հետևյալն է. իշխանությունը փորձելու է «անասնագողության եղանակով» ոչ իշխանական ուժերից պոկել 1-2 հոգի և վերցնել քաղաքի կառավարումը։ Այդ ճանապարհին նա կարող է անգամ գնալ հանրության հետ իբր փոխզիջման և քաղաքապետ դնել ոչ թե «չընտրված Ավինյանին» (մեղքը բարդելով նրա վրա), այլ՝ մեկ ուրիշ ՔՊ-ականի։ Երեք խմբակցությունների և հանրային ճնշման խնդիրն է՝ խափանել «անասնագողության» ծրագիրը։
Բայց նույնիսկ եթե դա լինի, խորքային հետևությունները, զարգացումները և սպասվող հեռանկարը սրանից չեն փոխվում։ Դրա մասին առաջիկայում մանրամասն կխոսեմ։ Երեկվանից շատ բան է փոխվել»։

«Էս բնույթի քննարկումը ԱԺ-ում հիշեցնում է ծակ տռուսիկի պատմությունը»․ Գևորգ Քոթանջյան
3503:06
Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան
6201:00
«Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում հակամարտությունները հղի են համաշխարհային պայթյունի վտանգով». Գուտերեշ
11500:24
«Բաքվի ապատեղեկատվական քարոզարշավը «խաղաղության հանդեպ խնամք» չի կարելի համարել»․ Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
7500:12
«ԿԲ նախագահի հայտարարությունից երկու կարևոր հետևություն է բխում»․ Սուրեն Սուրենյանց
73Երեկ, 23:48
«Մարզպետներից մեկը ընդդիմադիր մի մարդու ասել է՝ տղա ունես բանակում ծառայող, վստա՞հ ես, որ ուզում ես մասնակցել ընտրություններին»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
58Երեկ, 23:30
«Այդ «խլուրդը» դուք եք․ ի՞նչ եք անելու այս բացահայտման հետ»․ Լևոն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
86Երեկ, 22:36
«Ընտրությունների արդյունքը պատասխան կլինի նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել Ռուսաստանը». Պուտին
133Երեկ, 22:18