Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Լավ է՝ սուպերմենի շորերով չէիք ներկայացել ԱԺ»․ Դավիթ Սանասարյան

«Լավ է՝ սուպերմենի շորերով չէիք ներկայացել ԱԺ»․ Դավիթ Սանասարյան
489
Երեքշաբթի, 03 հոկտեմբերի, 2023 թ., 21:06

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանի գրառումը․ «Հռոմի խուտուտը (կարդալ ստատուտ) վավերացրեցիք, բրավո՛, մեծ համարձակություն էր:
Իրականում կարևոր էր, բայց լավ է սուպերմենի շորերով չէիք ներկայացել ԱԺ: Այնքան գոհ դեմքով եք ներկայացնում ձեր համարձակությունը, որ տպավորություն է ստեղծվում, թե իբր սրանով ինքնիշխանության խրամատներն եք փորել:
Առնվազն արդար չէ, տիկնայք և պարոնայք:
Անվանել եմ Հռոմի խուտուտ, քանի որ լուրջ քայլերի փոխարեն դրել Պուտինին եք խուտուտ տալիս:
Ինչքան ուզում եք ներկայացրեք, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացրել եք հանուն ինքնիշխանության, իրականում հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային իրավական բորոր համաձայնագրեն ու պայմանագրերը գործում են, և դուք, որպես իշխանություն շարունակում եք մեր թշնամուն զինող, մեր խաղաքարտերը թշնամուն տրամադրող, մեր ազգային շահի հաշվին թուրք-ադրբեջանական տանդեմի հետ առևտուր անող Ռուսաստանի դաշնակիցը մնալ:
Թարգե՛ք «տեքորկնոջ» ճանկռտոցները, թարգե՛ք կիսահղի քայլերը, թե չէ վիժեցումը ցավոտ է լինելու»։

Աղբյուրը`   Դավիթ Սանասարյան