Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Ադրբեջանցիները ձերբակալել են Սամվել Շահրամանյանին. «Հրապարակ»

ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Ադրբեջանցիները ձերբակալել են Սամվել Շահրամանյանին. «Հրապարակ»
479
Չորեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2023 թ., 09:18

«Հրապարակ»-ը գրում է. «Քիչ առաջ տեղեկացանք, որ ադրբեջանցիները ձերբակալել են նաև Սամվել Շահրամանյանին՝ Արցախի նախագահին, ով հազիվ 10 օր պաշտոնավարեց և որի հրամանագրով լուծարվեցին Արցախի հանրապետության պետական կառույցները: Հարևան ագրեսոր պետությունը չբավարարվեց Արցախը զավթելով, միջնադարյան բարբարոսների նման ռազմագերիներ տարան՝ գլխատելով մեր երկրորդ հայկական պետությունը և անգամ իրենց ապօրինի պահանջները բավարարած պաշտոնյաներին չխնայեցին:
Մեր տեղեկություններով, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը և Արցախի ՊԲ հրամանատար գեներալ Կամո Վարդանյանը դեռևս Ստեփանակերտում են»:

Մանրամասները՝ թերթի համարում: