Կիրակի, 21 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Օդանավում ծուխ է լցվել ուղևորներից մեկի հեռախոսի բռնկման պատճառով

Օդանավում ծուխ է լցվել ուղևորներից մեկի հեռախոսի բռնկման պատճառով
1157
Չորեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2023 թ., 14:42

«Շերեմետևո» օդանավակայանում Կահիրեից Մոսկվա թռիչքն իրականացնող Boeing 737-800 օդանավում ծուխ է լցվել ուղևորներից մեկի հեռախոսի բռնկման պատճառով։ Դեպքը տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ։

Բորտուղեկցորդներն արագ չեզոքացրել են ծուխը։ Մարդկանց չեն տարհանել, տուժածներ չկան։