Երևանում աղջիկը դանակահարել է մորն ու քրոջը
![]() 1242 Չորեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2023 թ., 15:54 Հոկտեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:40-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «զույգ վերին վերջույթների կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։ Կարճ ժամանակ անց՝ նույն բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվում, որ «ձախ գոտկային շրջանի ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել ևս մեկ քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ նրանք Երևանի բնակիչներ 79-ամյա Անահիտ Կ-ն և 45-ամյա Լուսինե Կ-ն են: Մաշտոցի ոստիկանները պարզել են նաև, որ նրանց դանակահարել է Երևանի բնակիչ 48-ամյա Էլեն Կ-ն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորները Էլեն Կ-ի մայրն ու քույրն են: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

Երևանում Գուրգեն Մահարի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու դի
15709:54
Հարավային Աֆրիկայում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 10 մարդ է զոհվել
15809:32
Խոշոր վթարի հետևանքով Օմսկում վեց մարդ է զոհվել (տեսանյութ)
545Երեկ, 14:14
Հոնկոնգում հրդեհի զոհերի թիվը հասել է 161-ի
626Երեկ, 10:24
Պայթյուն՝ Մամիկոնյանց փողոցում
33019.12.2025, 14:48
Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել
54718.12.2025, 20:06
Դիմակավորված օպերացիա՝ ոստիկանություն են տեղափոխվել Հակոբ Հակոբյանի՝ «Լեդի Հակոբի» ազգականները
38618.12.2025, 16:48
Իսրայելի զինվորականները կրակ են բացել Սիրիայի գյուղերից մեկի բնակիչների վրա․ Syria TV
82118.12.2025, 13:38
