Reuters-ի և Al Jazeera-ի լրագրողները Լիբանանում գնդակոծության տակ են հայտնվել. կան զոհեր
![]() 1437 Ուրբաթ, 13 հոկտեմբերի, 2023 թ., 21:18 Reuters-ը հայտնել է հարավային Լիբանանում իր տեսանկարահանողի մահվան և երկու այլ աշխատակիցների վիրավորվելու մասին։ Գործակալության հայտարարության մեջ են նշվում միջադեպի հանգամանքները։ Սրանից քիչ առաջ AFP-ի թղթակիցը հայտնել էր, որ մի քանի լրագրողներ իսրայելական կրակի տակ են ընկել Լիբանանի հարավում՝ Իսրայելի հետ սահմանի մոտ։ Դա տեղի է ունեցել Ալմա ալ-Շաաբ գյուղի մոտ։ Al Jazeera-ն հայտնում է, որ վիրավորվել են իր երկու լրագրողները։ Ընդհանուր առմամբ, ըստ կատարյան հեռուստաալիքի, տուժել է երեք լրագրող։ «Ալմա ալ-Շաաբ գյուղի մերձակայքում իսրայելցիների ավտոմեքենայի վրա իսրայելական հարվածի հետևանքով զոհվել է մեկ լրագրող, երեքը՝ վիրավորվել, այդ թվում՝ Al Jazeera-ի թղթակիցն ու օպերատորը», - ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: Իսրայելի պաշտպանության բանակը վերջին ժամերին հաղորդել է իր հրետանային հարձակումների մասին Հեզբոլլահի ենթակառուցվածքի վրա՝ ի պատասխան հյուսիսային Իսրայելի դիրքերի վրա հարձակումների: |

Երևանում Գուրգեն Մահարի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է օտարերկրացու դի
13109:54
Հարավային Աֆրիկայում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 10 մարդ է զոհվել
11809:32
Խոշոր վթարի հետևանքով Օմսկում վեց մարդ է զոհվել (տեսանյութ)
524Երեկ, 14:14
Հոնկոնգում հրդեհի զոհերի թիվը հասել է 161-ի
612Երեկ, 10:24
Պայթյուն՝ Մամիկոնյանց փողոցում
33019.12.2025, 14:48
Տեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացել
54618.12.2025, 20:06
Դիմակավորված օպերացիա՝ ոստիկանություն են տեղափոխվել Հակոբ Հակոբյանի՝ «Լեդի Հակոբի» ազգականները
38618.12.2025, 16:48
Իսրայելի զինվորականները կրակ են բացել Սիրիայի գյուղերից մեկի բնակիչների վրա․ Syria TV
81018.12.2025, 13:38
