Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ Գազայի հիվանդանոցը խոցվել է պաղեստինյան հրթիռով

ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ Գազայի հիվանդանոցը խոցվել է պաղեստինյան հրթիռով
180
Չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2023 թ., 00:18

Իսրայելական բանակը պաշտոնապես հայտարարել է, որ պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորումն է պատասխանատու Գազայի հատվածի հիվանդանոցի հրթիռակոծման համար, որտեղ մի քանի հարյուր մարդ է զոհվել։

Վկայակոչելով հետախուզությանը՝ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հոսպիտալի վրա հարձակումը տեղի է ունեցել պաղեստինյան հրթիռի անհաջող արձակման հետևանքով: Այսպիսով, նշվում է, որ հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունին նախորդել է հրթիռի արձակումն Իսրայելի ուղղությամբ, որն իրականացվել է «հիվանդանոցի անմիջական մերձակայքում»։ ՀԱՄԱՍ-ը հայտնում է, որ հիվանդանոցում մահացել է մոտ 600 մարդ: Ավելի վաղ հաղորդվում էր 200-300 զոհի մասին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ հիվանդանոցի վրա հարձակումը «աննախադեպ վայրագություն էր»: Ավելի ուշ Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը հանդես եկավ խորհրդատվությամբ՝ կոչ անելով իսրայելցիներին՝ անհապաղ հեռանալ Թուրքիայից: