«Մտավախություն ունե՞ք, որ լայնամասշտաբ գործողությունները կարող են տեղափոխվել ՀՀ-ի տարածք». Wall Street Journal-ի թղթակիցը` Փաշինյանին
![]() 275 Չորեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2023 թ., 22:42 Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Wall Street Journal-ին: Հարցազրուցավարի առաջին հարցը հետևյալն էր. «Վերջերս Լեռնային Ղարաբաղում մենք հախուռն իրադարձությունների ականատեսը եղանք: Մտավախություն ունե՞ք, որ լայնամասշտաբ գործողությունները կարող են տեղափոխվել ՀՀ-ի տարածք: Ըստ Ձեզ, ՀՀ-ի դաշնակիցներն ու գործընկերներն ինչ պիտի անեն դա կանխելու համար»: Փաշինյանը նշեց, որ ինքը կկիսեր Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումների, ավելի քան 100 հազար նոր փախստականների ու ԼՂ-ի դեմ տեղի ունեցած ռազմական գործողությունների հարցը Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի վերաբերյալ հարցից: «Իհարկե, ես չեմ ասի, թե էդ հարցերի միջև փոխկապակցվածություններ չկան, բայց, այնուամենայնիվ, դրանք առանձին հարցեր են: Մենք հույս ունենք, որ առաջիկայում այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ, 2023-ի մայիսի 14-ին Բրյուսելի եռակողմ հանդիպման ժամանակ և 2023-ի հուլիսի 15-ի Բրյուսելի եռակողմ հանդիպման ժամանակ կձևակերպվեն, կվերահաստատվեն ու կդառնան խաղաղության հիմքը»,- նշել է Փաշինյանը: Առավել մանրամասն՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
