ԱՄՆ-ը 425 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում Ուկրաինայի համար․ #Reuters

ԱՄՆ-ը 425 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում Ուկրաինայի համար, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Փաթեթի մեջ կներառվեն 300 մլն դոլարի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի լազերային հրթիռներ, զինամթերք՝ NASAMS զենիթահրթիռային համալիրների և HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար, TOW հակատանկային հրթիռային համալիրներ և այլն: ATACMS համակարգերի համար լրացուցիչ հրթիռները չեն ներառվի փաթեթում (Կիևը համակարգը ստացել էր սեպտեմբերին)։
Բայդենն ավելի վաղ ասել էր, որ վետո կդնի օրինագծի վրա, եթե այն համաձայնեցվի առանց Ուկրաինայի շահերը հաշվի առնելու: Հոկտեմբերին նա Կոնգրեսից պահանջել է համաձայնեցնել 105 մլրդ դոլար ընդհանուր ծավալով փաթեթը․ այդ գումարից 61,4 մլրդ դոլարը նախատեսված է Ուկրաինային ռազմական աջակցության համար, 14,3 մլրդ դոլարը՝ Իսրայելին, մնացածը՝ այլ նպատակների համար։

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
335Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
216Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
167Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
57526.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
60124.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
62223.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
179323.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
69922.10.2026, 02:06