«Ջալալ Հարությունյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է առաջադրվել». փաստաբան
![]() 287 Ուրբաթ, 10 նոյեմբերի, 2023 թ., 15:24 Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի գործով որոշակի զարգացումներն կան, այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնել է նրա փաստաբան Արսեն Սարդարյանը. «Շուրջ 5 ամիս տևած ռազմագիտական համալիր փորձաքննության եզրակացությունն օրեր առաջ ստացել ենք. այն 11 ռազմագետ-փորձագետի կողմից ստորագրած եզրակացություն է: Մասնագետները միակարծիք եզրակացություն են տվել, որը առերևույթ վկայում է Ջալալ Հարությունյանին մեղսագրվող գործողություններում նրան առաջադրված հանրային հետապնդման հիմքերի բացակայության մասին։ Այս եզրակացությունը ստանալուց հետո մենք ունեցանք դատախազության կողմից կայացրած հիմնավոր որոշում՝ «հակահարվածի» դրվագով մեղադրանքը դադարեցնելու վերաբերյալ։ Սակայն 2-րդ դրվագի մասով քրեական նոր հետապնդում առաջադրվեց»,- ասել է նա: «Այստեղ Ջալալ Հարությունյանը մեղադրվում է այն բանի համար, որ իբր, երբ Դ-20 դիվիզիոնի հրամանատարությունը կապնվել է Գենադի Բաղդասարյանին, վերջինը Հարությունյանին զեկուցել է, որ խմբավորում է մոտենում, իբր Հարությունյանն ասել է՝ դա յուրային խմբավորում է։ Իբր այդ տեղեկությունն է հիմք հանդիսացել, որ մենք ունեցել ենք այդ կորուստները»,- հավելել է փաստաբանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
